«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այս մասի հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
39-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մինչև 2022-ի ամառը: Հիշեցնենք, որ Խոակինը «Բետիսի» սան է: Նա ակումբի կազմում անցկացրել է 415 հանդիպում, դարձել 59 գոլի ու 38 գոլային փոխանման հեղինակ:
























































