MLS-ի կանոնավոր մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակում «Կոլամբուսը» արտագն խաղում 2-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»։
Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել արգենտինահայ հարձակվող Լուկաս Սելարայանը։ Այս մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստն արդեն 3 գոլի հեղինակ է դարձել։
Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 8 միավորով 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։