Իտալական Ա Սերիայի վերջին տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Բոլոնյային»:
Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մորատան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաբիոն ու Կիեզան:
Այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 78-ի և մեկ միավորով շրջանցելով «Նապոլիին» դուրս եկավ 4-րդ տեղ: Վերջինս միավորներ կորցրեց «Վերոնայի» հետ խաղում (1:1):
Այսպիսով, «Յուվենտուսը» նվաճեց ՉԼ ուղեգիր:
























































