Հոլանդացի հայտնի մասնագետ Դիկ Ադվոկատն ավարտել է մարզչական կարիերան:
Ադվոկատն իր մարզչական կարիերայի վերջին խաղում «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի պաշտոնում հաղթեց «Ուտրեխտին» (2: 0): Այս հաղթանակի շնորհիվ թիմը նվաճեց Կոնֆերենցիաների գավաթի ուղեգիր:
Հիշեցնենք, որ 73-ամյա մասնագետը նախորդ տարի հայտարարել էր կարիերան ավարտելու որոշման մասին: «Ուտրեխտի» դեմ խաղում մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո Ադվոկատը չի կարողացել զսպել արցունքները:
























































