Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կարող է շարունակել լոնդոնյան մեկ այլ ակումբում՝ «Չելսիում», հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «ազնվականները» գործարքում ցանկանում են ներառել Թեմի Աբրահամին կամ Կեպա Արիսաբալագային: Հաղորդվում է նաև, որ «Տոտենհեմը» կարող է չբանակցել, որպեսզի չուժեղացնի մրցակցի կազմը:
Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 մլն եվրո:
Քեյնի ծառայություններում հետաքրքրված են նաև մանչեսթերյան թիմերը, «Ռեալն» ու «Բարսելոնան»: