Գերմանիայի գլխավոր մարզիչ Յոաhիմ Լյովը կիսվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում իր սպասելիքներով:
«Գերմանիայի հավաքականը բացարձակ ֆավորիտների շարքում չէ, ուստի ես նպատակներ չեմ դրել: Իհարկե, մենք ուզում ենք հնարավորինս հեռուն գնալ:
Կարևոր կլինի խմբից դուրս գալը: Պետք չէ մտածել երկրորդ կամ երրորդ տեղի մասին: Թիմը յուրաքանչյուր հանդիպում պետք է խաղա այնպես, կարծես վերջինը լինի», — ասել է Լյովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Գերմանիայի հավաքականը հանդես կգա F խմբում, որտեղ խաղալու է Հունգարիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի հետ։ Հավաքականի հայտացուցակը՝ այստեղ։