«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Մարկեսը կվերադառնա ակումբ՝ որպես մարզիչ։
La Sexta-ն հայտնում է, որ 42-ամյա մասնագետը կգլխավոր կապտանռնագույնների մինչև 19 տարեկանների թիմը։ Այս պահին Մարկեսը բանակցություններ է վարում ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Գործարքի մասին մոտ ժամանակներս կհայտարարվի պաշտոնապես։
Մարկեսը 2003-ից 2010 թվականներին է հանդես եկել «Բարսելոնայում»։ Նա 2018 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան՝ մեքսիկական «Ատլասում»։ Ավելի վաղ նախկին ֆուտբոլիստը մարզչական փորձ է ձեռք բերել իսպանական «Ալկալա» ակումբի մինչև 16 տարեկանների թիմում։




























































