Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է իր որոշումը՝ ընդգրկել հարձակվող Կարիմ Բենզեման թիմի հայտացուցակում Եվրո -2020-ի համար:
Հիշեցնենք, որ Բենզեման դադարել էր հավաքական հրավիրվել գրեթե 6 տարի առաջ` կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի հետ կապված սկանդալի պատճառով: Հավաքականի կազմում հարձակվողի վերջին հանդիպումը կայացավ 2015-ի հոկտեմբերին:
«Մենք հանդիպեցինք և երկար խոսեցինք: Հանդիպումից հետո ես շատ մտածեցի և, ի վերջո, եկա այս որոշմանը: Ինձ համար այս խոսակցության կարիքը կար, նա էլ այս զրույցի կարիքն ուներ: Որպես ազգային հավաքականի մարզիչ՝ ես երբեք չեմ առաջնորդվել անձնական դրդապատճառներով:
Կկարողանա՞ Բենզեման խաղալ այլ հարձակվողների հետ: Երբ ունակություն, խելք և տաղանդ ունես, կարող ես հեռոնւ գնալ», — մեջբերում է Դեշամին Get French Football News-ը: