Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է խաղալ Եվրոպայի 2020 թ. առաջնությունում: Ըստ L’Équipe-ի ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը վերջին օրերին քննարկում է 33-ամյա ֆուտբոլիստին ազգային թիմում ընդգրկելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Բենզեման դադարել էր հավաքական հրավիրվել գրեթե 6 տարի առաջ` կիսապաշտպան Մաթյե Վալբուենայի շանտաժի հետ կապված սկանդալի պատճառով: Հավաքականի կազմում հարձակվողի վերջին հանդիպումը կայացավ 2015-ի հոկտեմբերին:
Հավաքականի կազմում Բենզեման անցկացրել է 81 հանդիպում, դարձել 27 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ: Ազգային հավաքականները պետք է Եվրոյի վերջնական հայտը ՈՒԵՖԱ ուղարկեն ոչ ուշ, քան հունիսի 1-ը: