«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի անցկացրած 21 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ:
WhoScored պարբերականը հետաքրքրական վիճակագրություն է ներկայացրել: Արգենտինացի հարձակվողն այս տարի խփած գոլերի քանակով գերազանցում է Եվրոպայի լավագույն 5 առաջնություններում հանդես եկող 32 թիմի:
Նշենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 1 տուր:
























































