«Զենիթի» հարձակվողներ Արտյոմ Ձյուբան և Սերդար Ազմունը այս մրցաշրջանում դարձան Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ խաղացողները:
Ձյուբան խփեց 20 գնդակ, իսկ Ազմունը՝ 19: Երկու հարձակվողները միասին խփեցին 39 գնդակ:
Հետաքրքիր է, որ դա ավելին է, քան ՌՊԼ-ի 8 թիմերի խփած գոլերն այս մրցաշրջանում (Տամբով, Ռոտոր, Արսենալ, Ուֆա, Ուրալ, Ախմատ, Ռոստով, Խիմկի):
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի՝ եզրափակիչ 30-րդ տուրի խաղում Արտյոմ Ձյուբան 4 գնդակ խփեց Տամբովի դարպասը (5:1) և դարձավ Ռուսաստանի առաջնության 2020/21 թ. լավագույն ռմբարկու։