ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մայիսի 16-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։
Քննարկվել է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգմացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։