Դինամո Մարզահամալիրում երեկ կայացավ մուայթայի կամ թայլանդական բռնցքամարտի թվով 9-րդ Հայաստանի առաջնությունը:
Մուայթայի ֆեդերացիան Հայաստանում գործում է 2010 թ-ից: Այդ թվականից ի վեր Հայաստանի առաջնություն չի անցկացվել միայն նախորդ տարի՝ Covid-19-ի սահմանափակումներով պայմանավորված: Մուայթայը ՄՕԿ-ի կողմից ընդգրկվել է ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում, իսկ 2023 թ-ի Եվրոպական 3-րդ խաղերի մարզաձևերի շարքում այն արդեն ավելացվել է:
Առաջնությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:
Տարբեր տարիների հայ մարզիկները տարբեր հարկի մեդալներ են նվաճել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու այլ միջազգային մրցաշարերում: Հայաստանի առաջնության շրջանակում 170 մարզիկ Հայաստանից ու Արցախից՝ պատանիների, երիտասարդների ու մեծասակների շրջանում պարզեցին լավագույններին, որի հիման վրա կձևավորվեն հավաքականներ, իսկ մեծահասակների հավաքականը Թայլանդում կմասնակցի այս տարի կայանալիք աշխարհի առաջնությանը: