«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
«Ճիշտ է, ես մոտ էի «Բարսելոնա» տեղափոխությանը: Ես խոսեցի Մեսիի հետ, բայց վերջում որոշեցի մնալ «Ինտերում», և չեմ կարծում, որ սխալ եմ թույլ տվել: Ես շատ ուրախ եմ «Ինտերում», ընտանիքս այստեղ է: Պայմանագրի մանրամասները կորոշի իմ գործակալը: Այս պահին ես պարզապես ուզում եմ նվաճել յուրաքանչյուր հնարավոր տիտղոսը»,-ասել է Լաուտարոն:
























































