«Արսենալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը կհեռանա ակումբից այս ամառ: Այս մասին հաղորդում է Sportsmail-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, որը չի երկարաձգվի: Այս մասին խաղացողը հայտարարել է «Արսենալի» ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում:
34-ամյա բրազիլացու ապագան դեռ հայտնի չէ: