La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Ինտերը» պատրաստ է վաճառել թիմի առաջատարներից մեկին` Լաուտարո Մարտինեսին:
Աղբյուրի համաձայն, միլանյան ակումբը ցանկանում է 80 միլիոն եվրո վաստակել խաղացողի վաճառքից:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լաուտարոյի տրանֆերը կարող են ձեռք բերել Մադրիդի «Ռեալը» կամ «Բարսելոնան»:
Այս մրցաշրջանում նա 46 հանդիպում է անցկացրել միլանյան թիմի կազմում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։