Իտալական Բ Սերիայի վերջին տուրում «Սալերնիտանան» հաղթեց «Պեսկարային» (3: 0) և իրավունք ստացավ հաջորդ մրցաշարջանում հանդես գալ Ա Սերիայում:
«Սալերնիտանան» 69 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Ակումբը վերջին անգամ ուժեղագույնների առաջնությանը մասնակցել է 1997/1998 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Ա Սերիայի ուղեգիր էր նվաճել «Էմպոլին»:
Ա Սերիայի ուղեգրի համար փլեյ-օֆֆում կպայքարեն «Մոնցան», «Լեչեն», «Վենետիկը», «Սիտտադելլան», «Բրեշիան» ու «Կյեվոն»: