«Փյունիկ» ՖԱ-ում տեղի են ունեցել նոր նշանակումներ:
«Փյունիկ» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալբերտ Սարգսյանը, իսկ տեխնիկական տնօրենի պաշտոնը՝ Սուրեն Չախալյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ալբերտ Սարգսյանը մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելը «Փյունիկ» ՖԱ-ում ծավալել է մարզչական գործունեություն, իսկ Սուրեն Չախալյանը 2019/20 մրցաշրջանում հանդիսացել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար:
Ակումբը ունի նաև նոր մամուլի քարտուղար: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Հայկազ Մկրտչյանը: