«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն ու Ռիկարդ Պուչը կարող են այս ամառ գնալ վարձակալության։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Կատալոնացիների ղեկավարությունն ուզում է, որ ֆուտբոլիստները կայուն խաղային պրակտիկա ստանան։
Բոսնիացին վերջին երկու ամիսների ընթացքում ընդամենը 12 րոպե է խաղացել։ Ինչ վերաբերում է իսպանացուն, ապա նրա ակտիվում ընդամենը 11 խաղ է Պրիմերայում։