Անգլիայի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունում է գործող չեմպիոն «Լիվերպուլին»:
Կլոպի թիմը պայքարում է քառյակ մտնելու համար: Պարտության դեպքում ՉԼ-ի ուղեգիր նվաճելը անհնարին մոտ կլինի, իսկ «Յունայթեդը» «մեծ հաշվով» չի պայքարում ոչնչի համար. թիմը գրեթե ապահովել է 2-րդ հորիզոնականը:
Եթե «Յունայթեդը» պարտվի, «Սիթին» ժամանակից շուտ կհռչակվի Անգլիայի չեմպիոն:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Մանչեսթեր Յունայթեդ».26. Հենդերսոն, 29. Վան Բիսակա, 23. Շոու, 2. Լինդելյոֆ, 5. Մագուայեր, 39. ՄքԹոմինեյ, 17. Ֆրեդ, 11. Գրինվուդ, 18. Ֆերնանդեշ, 6. Պոգբա, 10. Ռեշֆորդ
«Լիվերպուլ». 1. Ալիսոն, 26. Ռոբերտսոն, 19. Կաբակ, 47. Ֆիլիպս, 66. Ալեքսանդր-Առնոլդ, 7. Միլներ, 3. Ֆաբինյո, 6. Ալկանտարա, 10. Մանե, Ֆիրմինո, 11. Սալահ
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: