Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում ապրիլի 30-ին «Վերդերն» ընդունել էր «Լայպցիգին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով (առաջին խաղը՝ 0-0):
Հանդիպման հաշիվը բացվեց միայն լրացուցիչ ժամանակում․ 93-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Հի Չան Հվանը, իսկ 13 րոպե անց տանտերերի կազմում աչքի ընկավ Լեոնարդո Բիտենկուրտը՝ հավասարեցնելով հաշիվը։ «Լայպցիգին» հաղթանակ պարգևեց Էմիլ Ֆորսբերգը՝ մրցակցի դարպասը գրավելով 121-րդ րոպեին։
Գերմանիայի Գավաթի եզրափակչում «Լայպցիգը» կմրցի Դորտմունդի «Բորուսիա»-«Հոլշտայն Քիլ» զույգի հաղթողի հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 1-ին, Երևանի ժամանակով 22:30-ին։