6.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Սերիա Ա․ Ռոման երկու գոլ խփեց 90-րդ րոպեից հետո՝ շրջելով Ատալանտայի դեմ խաղի ելքը

    2:2-ից հետո մենք տեսանք այն, ինչն Իտալիայում խորթ է. Կիվու

    Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն

    Բունդեսլիգա․ 15 հարված և 0 արդյունք. Բավարիան արտագնա խաղում սայթաքեց

    🎥 Սերիա Ա․ Չեմպիոնական բնավորություն. Ինտերը կոտրեց խաղի ընթացքն ու գերդրամատիկ հաղթանակ տարավ

    Ալ Ահլիի փրկօղակը. արաբական մամուլը վերլուծել է Սպերցյանի փայլուն մեկնարկը

    🎥 ՀՊԼ․ Արարատյան դերբիում ուժեղ էր Արարատ-Արմենիան

    🎥 Լա Լիգա․ Բիլբաոյի հրավառությունը. Ատլետիկը 13 տարվա դադարից հետո ջախջախեց Ատլետիկոյին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Սերիա Ա․ Ռոման երկու գոլ խփեց 90-րդ րոպեից հետո՝ շրջելով Ատալանտայի դեմ խաղի ելքը

            2:2-ից հետո մենք տեսանք այն, ինչն Իտալիայում խորթ է. Կիվու

            Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն

            Բունդեսլիգա․ 15 հարված և 0 արդյունք. Բավարիան արտագնա խաղում սայթաքեց

            🎥 Սերիա Ա․ Չեմպիոնական բնավորություն. Ինտերը կոտրեց խաղի ընթացքն ու գերդրամատիկ հաղթանակ տարավ

            Ալ Ահլիի փրկօղակը. արաբական մամուլը վերլուծել է Սպերցյանի փայլուն մեկնարկը

            🎥 ՀՊԼ․ Արարատյան դերբիում ուժեղ էր Արարատ-Արմենիան

            🎥 Լա Լիգա․ Բիլբաոյի հրավառությունը. Ատլետիկը 13 տարվա դադարից հետո ջախջախեց Ատլետիկոյին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Տղաները մինչև վերջ կռիվ տվեցին, սա մեր ազգի հաղթանակն էր․ Հակոբ Սերոբյանն ամփոփում է մարմնամարզության ԵԱ-ն

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Մարմնամարզություն
                  26.04.21 / 19:10
                  0

                  Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է շվեյցարական Բազելում երեկ ավարտված Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, խոսել մեր մարզիկների ելույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։

                  Հիշեցնենք՝ ԵԱ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգաթափերում։ Նույն մրցաձևում չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել թիմի նորեկ, 18 –ամյա Գագիկ Խաչիկյանը, որին ընդամենը 033 հազարերորդական միավոր չի բավարարել բրոնզե մեդալակիր դառնալու համար: Օղակների վրա Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է չորրորդ, իսկ Վահագն Դավթյանը՝ ութերորդ տեղը։ Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 25-ին, Արթուր Դավթյանը հենացատկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

                  -Պարոն Սերոբյան, ինչպե՞ս կամփոփեք Եվրոպայի առաջնությունը։ Ընդհանուր առմամբ գո՞հ եք մեր մարզիկների գրանցած արդյունքներից։

                  -Առավել քան գոհ եմ։ Մեր սպասելիքերը պարզապես գերազանցվեցին՝ ամեն առումով, որովհետև մենք նորմալ չէինք մարզվել, պատերազմական վիճակի հետ կապված երկու ամիս առհասարակ մարզում չէինք արել, տղաներին կանչում էին զինվորական ծառայության, շատ-շատ դժվարություններ ենք ունեցել ու կարելի է ասել՝ սպասելիքներ գրեթե չունեինք այս առաջնությունից։ Մինչև Եվրոպայի առաջնությունն ուսումնամարզական հավաք անցկացրինք ու ինչ-որ չափով տեղն ընկանք։

                  Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա այն, որ հենց առաջին օրը մեր հինգ ներկայացուցիչներից 4-ը կհայտնվեն մեծահասակների Եվրոպայի առաջնության եզրափակչում, Հայաստանի մարմնամարզության պատմության մեջ երբևէ չէր եղել։ Շատ գոհացուցիչ են արդյունքները, շատ-շատ։ Այն, որ մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահն ադրբեջանցի է, սպասարկող ամբողջ անձնակազմն ադրբեջանցիներ էին, հոգեբանական առումով իր ազդեցությունն ունենալու էր՝ չնայած մենք ընկճված չէինք։ Ի սկզբանե հասկանում էինք, որ այս առաջնությունը շատ էր տարբերվելու մյուսներից, քանի որ պատերազմից հետո բոլորովին այլ զգացողություններ ունեինք ու այս մասնակցությունը թե՛ իմ, թե՛ տղաների համար շատ պարտավորեցնող էր։

                  Ես միշտ էլ ասել եմ, որ մեր կռիվն այստեղ է, մենք այստեղ պետք է հաղթեինք ու մեր ազգի պատիվը բարձր պահեինք։ Շատ ուրախ եմ, որ մեզ դա հաջողվեց։

                  -Արթուր Դավթյանի չեմպիոնության մասին ի՞նչ կասեք։

                  -Եթե անկեղծ, մեդալ սպասում էի, բայց ոսկի չէի սպասում։ Իսկ ոսկե մեդալն Արթուրը նվաճեց հենց ապրիլի 24-ին ․․․ բառերով հնարավոր չէ փոխանցել մեր զգացողություններն այդ պահին։ Ինչպես նկատել եք, Արթուրն անմոռուկը կրծքին ամրացրած ներկայացավ պարգևատրությանը, ու երեկ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։ Դե, մյուս ազգերի ներկայացուցիչները չգիտեն, թե դա ինչ է, ինչ խորհուրդ ունի, իսկ թուրքը գիտի։ Անձամբ նրանք չմոտեցան, բայց ղեկավար կազմի ներկայացուցիչներից ոմանք մոտեցան ու զգուշացրին, որ ապրիլի 25-ին կայանալիք հենացատկի եզրափակչում մեդալ նվաճելու դեպքում Արթուրը հանկարծ նորից անմոռուկով չբարձրանա պատվո հարթակին։ Նրանից իսկապես մեդալ ու հենց ոսկի մեդալ էին ակնկալում հենացատկում։  Այսպիսի խոսակցություն եղավ։ Մեր էլեկտրոնային հասցեին անգամ նախազգուշական նամակ ստացանք կազմակերպիչներից, որ սպորտը պետք չէ խառնել քաղաքականությանն ու հաջորդ անգամ նման քայլ չանենք, այլապես մեր դեմ միջոցներ կկիրառվեն։ Ես բացատրեցի, որ դա հարգանքի նշան է, և ինչ՝ ուզում է անեք, մենք դա անելու ենք, քանի որ դրանով քարոզ չենք անում կամ քաղաքականությունը չենք խառնում, այլ դա հարգանքի նշան է մեր ազգի և անմեղ զոհերի հիշատակին։ Օրինակ բերեցի, որ եթե այդ օրը ֆուտբոլային հանդիպում լիներ, ֆուտբոլիստները սև թևկապերով դուրս կգային խաղադաշտ։ Մի խոսքով, նախազգուշացումով ամեն ինչ ավարտվեց, բացահայտ խոչընդոտներ չստեղծեցին, չէին էլ կարող, բայց ամեն դեպքում դա ևս իր ազդեցությունն ունենում է հոգեբանական առումով։

                  Ես շատ գոհ եմ ու հպարտ եմ մեր տղաներով, գլուխս բարձր ման եմ գալիս, ես ու մեր տղաները, մեր հավաքականը։ Սա մեր ազգի հաղթանակն էր ․․․ ապրիլի 24-ին այստեղ ծածանվեց հայոց եռագույնն ու հնչեց մեր օրհներգը։ Առանձնահատուկ զգացողություններ են։ Պետք է շարունակենք աշխատել, որ Օլիմպիական խաղերին մեր Դավթյան Արթուրը Աստծով լավ հանդես գա, ամենակարևորը վնասվածք չստանա ու լավ արդյունք ցույց տա։

                  -Արթուրի նախկին վնասվածքներն իրենց զգացնել տալի՞ս են։

                  -Արթուրը մոռացել էր ամեն ինչ, ու միայն Արթուրը չէ։ Մեր օղակների երկու մասնակիցներն էլ՝ Արթուր Ավետիսյանը, որը հետվիրահատական փուլում էր ու Վահագն Դավթյանը, որը կգա Հայաստան նոր կվիրահատվի ․․․ բոլորը մոռացել էին իրենց վնասվածքների մասին։ Մարտական տրամադրված իրենց վերջին ուժերը ներդրեցին, վերջին զենք ու զրահը կիրառեցին ու տվեցին իրենց կռիվը։

                  Գագիկ Խաչիկյանին ընդամենը 033 հազարերորդական միավոր չհերիքեց բրոնզի համար, դա շատ շատ քիչ է, ու դա էլ կարելի է ասել՝ մեդալ է համարվում։ Մեր բոլոր տղաները կռիվ տվեցին։

                  -18-ամյա Գագիկ Խաչիկյանը մեր հավաքականի նորեկներից էր։ Ի՞նչ պոտենցիալ ունի։

                  -Նրա համար ամեն ինչ դեռ առջևում է։ Փորձառու օլիմպիական ու աշխարհի չեմպիոնները եկան ու նժույգ թափերից ընկան։ Մեր Գագիկը արեց մինչև վերջ, ուղղակի երևի հոգեբանական տրամադրվածության հարցն էր, կամ փորձի պակասը, սխալներով արեց վարժությունը, բայց չընկավ։ Հուսով եմ՝ նրան մեծ ապագա է սպասվում։


                  Բայց Աստծուց առաջ չընկնենք, քանի որ մարմնամարզությունը շատ տրավմատիկ սպորտ է։ Կարևորը տղաները առողջ լինեն։ Նրանց միշտ ասում եմ՝ վարժությունների բարդությունների հետևից չընկնեն, քանի որ մեր պայմանները մեզ դա թույլ չեն տալիս։ Իմ տղաներն ինձ առողջ են պետք։ Եթե վնասվածք ստանան, որը մենք իմանայինք՝ կարող էինք կանխել, ես ինքս ինձ հետո չեմ ների։

                  Նույն Արթուր Ավետիսյանը, էլի երիտասարդ խոստումնալից մարզիկ է։ Սա մեծահասակների նրա երկրորդ ԵԱ-ն էր։ Ապագա ունենք։ Դեռ ավելի փոքր տարիքի տղաներ ունենք։

                  -Նշեցիք՝ Վահագն Դավթյանը վիրահատության պետք է ենթարկվի։ Ի՞նչ վիրահատության մասին է խոսքը։

                  -Կարծում եմ՝ ուսի, որովհետև լուրջ ցավեր ունի։ Դե հետազոտություն կարվի ու բժիշկներն ավելի հստակ կասեն։ Բայց կարծում եմ՝ նույն խնդիրն է։ Արթուր Թովմասյանն էլ վիրահատվեց, Արթուր Ավետիսյանն էլ։ Տղաներն անգամ այդ վիճակում կատարեցին առավելագույն կերպով։ Ասեմ՝ օրինակ Արթուր Ավետիսյանը եթե լավ վիճակում էլ լիներ, միևնույն է՝ սրանից առավել արդյունք չէր կարողանա գրանցել։ Օրինակ Վահագնը վերջում սխալ թույլ տվեց կանգնելուց, իսկ Արթուրի ուսն ամենալավ վիճակում կլիներ, թե այս վիճակում, նա արեց առավելագույնն ու սրանից լավ չէր կարող անել։ Որպես մարզիչ եմ ասում։

                  -Առջևում ի՞նչ մրցաշարեր կան՝ մինչև Օլիմպիական խաղերը։

                  -Սա շատ մութ մնացած հարց է, քանի որ շատ մրցումներ կային, որոնք չեղարկվեցին։ Օրինակ, մարտին պետք է կայանար առանձին գործիքների աշխարհի Գավաթի որակավորման փուլը, բայց հետաձգվեց, ու հայտնի չէ, թե երբ տեղի կունենա, հավանաբար՝ հունիսին, բայց չգիտենք՝  եթե տեղի ունենա, կմասնակցե՞նք, թե ՞ ոչ։ Մայիսի 20-ից 25-ը Կիևում միջազգային խոշոր մրցաշար կկայանա, որին կմասնակցեն Արթուր Դավթյանը, երիտասարդ Գագիկ Խաչիկյանն ու ևս մեկ մարզիկ՝ ավելի փոքր տարիքի՝ Մանուկյան Համլետը, որը 13 տարեկան է ու շատ լավ տվյալներ ունի։ Ցանկանում եմ նրան փորձել միջազգային ասպարեզում, կարծում եմ՝ մեծ պոտենցիալ ունի ու ապագայում գուցե հավաքականի ներկա տղաներին կգերազանցի։

                  Մինչև Օլիմպիական խաղեր նաև ուսումնամարզական հավաք կունենանք։

                  Թեգեր: արթուր-ավետիսյանարթուր-դավթյանգագիկ-խաչիկյանհակոբ-սերոբյանվահագն-դավթյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  21.08.26

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  21.08.26

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  12.04.26

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  11.04.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Սերիա Ա․ Ռոման երկու գոլ խփեց 90-րդ րոպեից հետո՝ շրջելով Ատալանտայի դեմ խաղի ելքը

                  00:52 / 06.09.26

                  2:2-ից հետո մենք տեսանք այն, ինչն Իտալիայում խորթ է. Կիվու

                  00:28 / 06.09.26

                  Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն

                  23:47 / 05.09.26

                  Տիտղոսայի՞ն, թե՞ ոչ․ UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին

                  23:17 / 05.09.26

                  Բունդեսլիգա․ 15 հարված և 0 արդյունք. Բավարիան արտագնա խաղում սայթաքեց

                  22:35 / 05.09.26

                  🎥 Սերիա Ա․ Չեմպիոնական բնավորություն. Ինտերը կոտրեց խաղի ընթացքն ու գերդրամատիկ հաղթանակ տարավ

                  22:05 / 05.09.26

                  Ալ Ահլիի փրկօղակը. արաբական մամուլը վերլուծել է Սպերցյանի փայլուն մեկնարկը

                  21:30 / 05.09.26

                  🎥 ՀՊԼ․ Արարատյան դերբիում ուժեղ էր Արարատ-Արմենիան

                  21:05 / 05.09.26

                  🎥 Լա Լիգա․ Բիլբաոյի հրավառությունը. Ատլետիկը 13 տարվա դադարից հետո ջախջախեց Ատլետիկոյին

                  20:25 / 05.09.26

                  🎥 ԱՊԼ․ Հալանդի հոբելյանական գոլը հաղթանակ է պարգևում Մանչեսթեր Սիթիին

                  20:05 / 05.09.26

                  🎥 Բունդեսլիգա․ Դորտմունդն ու Էլվերսբերգը խելահեղ քամբեքներ կատարեցին, Բայերը ջախջախեց Ունիոնին․ այլ արդյունքներ

                  19:28 / 05.09.26

                  Ներկայիս Ինտերից միայն մեկ ֆուտբոլիստ կարող էր խաղալ 2010 թվականի թիմում․ Սնեյդեր

                  18:18 / 05.09.26

                  Ոչ Ալվարեսը․ Չելսին ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի Ատլետիկոյի խաղացողի համար

                  17:13 / 05.09.26

                  Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո

                  16:18 / 05.09.26

                  ՉԼ․ Ինտերի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  15:15 / 05.09.26

                  ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագրերը Լուիս Էնրիկեի և հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների հետ

                  14:16 / 05.09.26

                  Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում․ ինչպես է դա հնարավոր

                  13:11 / 05.09.26

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Կանանց Հայաստանի հավաքականի ավագը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

                  12:16 / 05.09.26

                  Մոուրինյուն մեկնաբանել է նոր մրցաշրջանում Ռեալի առաջին պարտությունը

                  11:13 / 05.09.26

                  ԵԼ․ Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  10:10 / 05.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.