«Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին» անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար սա մարզչական կարիերայի 30-րդ տիտղոսն է։
«Մանչեսթեր Սիթիի» հետ իսպանացի մասնագետը 9 տիտղոս է նվաճել՝ երկու անգամ հաղթելով ԱՊԼ-ում, 4 անգամ՝ անգլիական լիգայի Գավաթում, 1 անգամ Անգլիայի Գավաթում, 2 անգամ էլ Անգլիայի Սուպերգավաթում։
Իր առաջին տիտղոսը Գվարդիոլան նվաճել է «Բարսելոնայի» հետ 2008/09 մրցաշրջանում։ Կատալոնական ակումբի հետ նա ընդհանուր առմամբ 14 տիտղոս է նվաճել։ Եվս 7 տիտղոս Գվարդիոլան նվաճել է «Բավարիայի» հետ։