Կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է հեռանալ «Հերտայից»: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «կապույտ-սպիտակների» հետ ավարտվում է այս ամռանը, իսկ կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ Իսպանիա, որտեղ նա արդեն խաղացել է Մադրիդի «Ռեալում»: Խեդիրայի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»:
Հաղորդվում է, որ իսպանական ակումբն արդեն կապվել է 34-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: «Բետիսը» Խեդիրային առաջարկում է ավելի ցածր աշխատավարձ, քան ստանում է «Հերտայում», բայց գերմանացին պատրաստ է զիջումների գնալ Լա Լիգա վերադառնալու համար: