Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի շրջանակում առաջատար «Ինտերը» չկարողացավ հյուրընկալվելիս հաղթանակի հասնել «Սպեցիայի» նկատմամբ: 12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ֆարիասը, իսկ 39-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Իվան Պերիշիչը՝ 1-1:
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» 76 միավորով միանձնյա առաջատարն է ու արդեն 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Միլանին», իսկ «Սպեցիան» 33 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Հաղթանակի հասավ Թուրինի «Յուվենտուսը»: Առաջին խաղակեսում «Յուվեն» ու «Պարման» փոխանակեցին մեկական գնդակ: Բրուգմանի գոլին Պիռլոյի թիմից պատասխանեց Ալեքս Սանդրոն: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սանդրոն իր անվան դիմաց արդեն դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով իր թիմին, իսկ խաղի վերջակետը 68-րդ րոպեին դրեց Մատեյս դե Լիխտը:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 65 միավորով երրորդն է, իսկ «Պարման» 20 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է: