«Ինտերը» պաշտոնապես հայտարարեց Սուպերլիգայից դուրս գալու որոշման մասին: Երեկ դա արել են անգլիական վեց ակումբներ («Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ»), նրանց էր միացել էր նաև «Ատլետիկոն»:
Այսպիսով, միայն «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Միլանը» դեռ չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին:
Հայտարարության մեջ ասում է.
«Ինտերը հաստատում է, որ ակումբն այլևս ներգրավված չէ Սուպերլիգայի նախագծում։ Ֆուտբոլային ոլորտը բարելավելու ուղղությամբ մեր ներգրավվածությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ երբեք չի փոխվի:
«Ինտերը» կարծում է, որ ֆուտբոլը, ինչպես գործունեության ցանկացած այլ ոլորտ, պետք է դրդված լինի շարունակաբար բարելավելու իր մրցակցությունը, որպեսզի չկորցնի աշխարհի բոլոր տարիքի երկրպագուների հետաքրքրությունը՝ ֆինանսական կայունության շրջանակներում:
Այս տեսլականով մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ`մեր բոլորի կողմից սիրված սպորտի ապագայի համար»: