Հայտնի ինսայդեր Նիկոլա Շիրան հայտնում է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է կարիերան շարունակել «Ատալանտայում»:
Դարպասապահ Պիեռլուիջի Գոլինին ամռանը կարող է հեռանալ ակումբից: «Ատալանտան» պատրաստ է 43-ամյա Բուֆոնին հրավիրել թիմ:
Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը «Յուվեի» կազմում անցկացրել է 11 խաղ բոլոր մրցաշարերում ՝ բաց թողնելով 6 գնդակ:
Իր հերթին, Գոլինին գոհ չէ խաղային պրակտիկայի այդպիսի ծավալից, և նա պատրաստվում է ամռանը տեղափոխվել այլ ակումբ: Դարպասապահի հետ կապված իրավիճակին այս պահին ուշադիր հետևում են «Միլանն» ու «Ռոման»: