ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի (Հս․ Ամերիկայի ՉԼ) 1/8 եզրափակչի պատասխան խաղում, MLS-ի չեմպիոն «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ է տարել Նիկարագուան ներկայացնող «Ռեալ Էստելիի» նկատմամբ։ Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4-0 հաշվով հօգուտ ամերիկյան թիմի։
Ամերիկյան թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է Լուկաս Սելարայանը, ով փոխարինման է դուրս եկել հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկից և գոլային փոխանցում է կատարել Վրայթ-Ֆիլիփսին։ Վերջինիս գոլը միակն էր այդ խաղում։
Երկու հանդիպումների արդյունքով Սելարայանի թիմը դուրս է եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ։