Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր թիմակից հարձակվող Էդեն Ազարի մասին։
«Նախորդ վնասվածքից հետո Էդենի համար բարդ շրջան էր, բայց հիմա տեսնում եմ, թե ամեն օր ինչ ջանասիրաբար է աշխատում մարզումների ժամանակ։ Համոզված եմ, որ նա լավագույն մարզավիճակում է, քան երբևէ»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Մարտի 13-ին Ազարը շարունակական վերականգնումներից հետո վերադարձավ խաղադաշտ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խաղացողը նորից է վնասվածք ստացել։