«Ինտերի» պաշտպան Դանիլո Դ՛Ամբրոզիոն վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
32-ամյա իտալացի ֆուտբոլիստն ինքնամեկուսացած է։
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Դ՛Ամբրոզիոն Ա Սերիայի 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։
Միլանի «Ինտերը» 27 խաղից հետո 65 միավոր է վաստակել ու գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Լավագույն եռյակում ընդգրկված են «Միլանն» (56) ու Թուրինի «Յուվենտուսը» (55)։