«Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է այս թիմերից մեկում որպես գլխավոր մարզչի հավանական աշխատանքի մասին:
«Տեսեք, եթե ես երկրպագուներից մեկին հարցնեմ` արդյոք նա ցանկանում է մի օր մարզել «Արսենալը», նա կասի` այո: Եթե ես երկրպագուներից մեկին հարցնեմ `արդյոք նա ցանկանում է մի օր գոլ խփել «Արսենալի» կազմում, նա ասում է` այո: Երբ մենք քննարկում ենք նման բաներ, այդ ամենը ուտոպիա է: Մարդիկ հեռուն գնացող եզրակացություններ են անում, երբ ասում եմ, որ սա իմ ակումբն է, այն իմ արյան մեջ է։ Ես ևս «Արսենալի» երկրպագու եմ:
Այնպես որ, եթե ինձ հարցնեք, թե արդյոք ուզում եմ մի օր գլխավորել «Արսենալը», ես կասեմ `այո: Եթե ինձ հարցնեք, թե արդյոք ես ցանկանում եմ խոտ հնձել թիմի խաղադաշտում, ես կասեմ `այո:
Այո, ես քնում եմ և տեսնում, թե ինչպես եմ աշխատում «Արսենալում»: Բայց երբ արթնանում ես, իրական աշխարհն ուրիշ է: Կցանկանայի՞ մարզել «Արսենալը»: Այո Կցանկանայի՞ մարզել «Բարսելոնան»: Այո Կցանկանայի՞ նորից խաղալ «Արսենալում»: Այո, բայց իրականությունն այն է, որ ես չեմ կարող:
Ես դեռ սովորում եմ, ուզում եմ օգուտ բերել այն թիմին, որը մարզելու եմ: Ես կենտրոնանում եմ այն բանի վրա, ինչն իմ տիրապետության տակ է, իսկ մնացածը ուտոպիա է», — մեջբերում է Անրիին FourFourTwo- ին: