«Ալ-Սադը» ժամանակից շուտ նվաճել է Քաթարի՝ 2020/21 մրցաշրջանի չեմպիոնությունը: Թիմի գլխավոր մարզիչը, հիշեցնենք, «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին է:
«Ալ-Սադի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմն առաջնության ավարտից 4 տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը: 18-րդ տուրում Չավիի թիմը հաղթել է «Ում-Սալալին» 3-1 հաշվով:
🏆 تتويج الزعيم بلقب بطولة #دوري_نجوم_QNB للموسم 2020 – 2021#السد #قطر#البطولة_75 https://t.co/rGYDfDY5If pic.twitter.com/drPz1OTXeI
— 🏆 #75 Al Sadd SC | نادي السد (@AlsaddSC) March 7, 2021
Չավիի մարզչական կարերայում սա առաջին հաղթանակն է ազգային առաջնությունում: Ավելի վաղ նա «Ալ-Սադի» գլխավոր մարզչի պաշտոնում երկու անգամ հաղթել է Քաթարի արքայազնի Գավաթում, ինչպես նաև նվաճել է շեյխ Յասիմի Գավաթը:
Չավին «Բարսելոնայի» սան է և ակումբի գույները պաշտպանել է 1998-ից 2015 թվականներին: