Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզաաշտում կայացել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Opta Sport-ը հայտնում է, որ «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ միայն երկրորդ անգամ են գոլազուրկ ոչ-ոքի խաղացե առաջնության երկու խաղում էլ: Ընդ որում, վերջին անգամ դա տեղի է ունեցել 20-րդ դարի առաջին կեսում՝ 1921/22 մրցաշրջանում:
Առաջին շրջանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և դարձյալ ավարտվել է 0-0 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդը» 26 խաղից հետո 50 միավոր է վաստակել ու անգլիական Պրեմիեր-լիգայի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 12 միավորով: «Չելսին» 44 միավորով 5-րդն է: