«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը վիրահատվել է աճուկի վնասվածքից հետո: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի վերականգնման ճշգրիտ ժամկետը չի նշվել, բայց կիսապաշտպանը բաց կթողնի առնվազն մեկ ամիս:
Այս մրցաշրջանում Հենդերսոնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: