Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» մրցել է «Միլանի» հետ ու 3 անպատասխան գնդակ ուղարկել վերջինի դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել է Լաուտարո Մարտինեսը՝ Լուկակուի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 57-րդ րոպեին, Մարտինեսը ևս մեկ գոլ է խփել՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ 9 րոպե անց արդեն Ռոմելու Լուկակուն է աչքի ընկել խփած գնդակով ու ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակից հետո «Ինտերն» իր միավորների թիվը հասցրել է 53-ի և գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Միլանը» 49 միավորով երկրորդն է: