Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ:
Մարդիդյան թիմի կազմում աչքի ընկան Լիորենտեն ու Կորեան:
Այս խաղից հետո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 54 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Ռեալն» ունի 48 միավոր, սակայն Զիդանի թիմը մեկ խաղ ավելի է անցկացրել: