«Չելսին» հաղթել է «Բարնսլիին» Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչում (1-0):
Սա լոնդոնցիների 4-րդ անընդմեջ հաղթանակն էր: Ավելի վաղ նրանք հաղթել էին «Բարնլիին» (2-0), «Տոտենհեմին» (1-0) և «Շեֆիլդ Յունայթեդին» (2-1):
Թոմաս Տուխելի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո «Չելսին» 5 խաղում 4 հաղթանակ է տարել և 1 ոչ-ոքի գրանցել «Վուլվերհեմփթոնի» հետ (0-0):
Հաջորդ խաղում «Չելսին» ԱՊԼ-ի շրջանակում կընդունի «Նյուքասլին»: