Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ՝ «Տիգրեսի» հետ խաղին չեն մասնակցի կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան և Չավի Մարտինեսը: Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» կիսապաշտպանները վարակվել էին կորոնավիրուսով և շարունակում են մնալ մեկուսացման մեջ:
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 11-ին։