Իտալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել Գարեթ Բեյլի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է ,սակայն, ֆուտբոլն այլևս նրա առաջնահերթություններից չէ:
Ինձ դուր է գալիս նրա խաղը, բայց եթե նա ուզում է չեմպիոն դառնալ, պետք է նվիրվի իր աշխատանքին:
Գոլֆ խաղալով «Ոսկե գնդակ» չեն նվաճում»,-ասել է փորձառու մասնագետը:
Հիշեցնենք, որ Բեյլը Իսպանիայի այս առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման և դարձել ` 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































