«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի մասնակցում Լա լիգայի 21-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղին։ Իսպանացի պաշտպանը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել ծնկի վնասվածքից։
Հանդիպումից մի քանի ժամ առաջ Ռամոսը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել մարզումից ու գրառում կատարել։
«Ավարտեցի մարզումս ու պատրաստ եմ դիտել թիմիս խաղը։ Hala Madrid»,-գրել է Ռամոսը։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում մի շարք հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Ռամոսը մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Հաղորդվում էր, որ «արքայական» ակումբում արդեն համակերպվել են այդ մտքի հետ։