«Աթլետիկոն» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսով: Մադրիդցիները քննարկում են հարձակման գիծն ուժեղացնելու մի քանի տարբերակ, իսկ «Նապոլիի» հարձակվողը տարբերակներից մեկն է, հայտնում է Football-italia-ն:
Հարձակումն ուժեղացնելու մեկ այլ տարբերակ է ՊՍԺ հարձակվող Էդինսոն Կավանին, ում հետ ակումբն արդեն կարծես թե արդեն համաձայնության էր եկել: Բացի այդ, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը ևս կարող է տեղափոխվել Մադրիդ: