«Ռոստովը» շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածին։
Վալերի Կարպինի սաները Իսպանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպում են անցկացրել «Մարբելյա» ակումբի հետ։
«Ռոստովը» Կենտո Հասիմոտոյի, Գեորգի Մախատաձեի և Ալեքսանդր Պավլովեցի գոլերի շնորհիվ հաղթեց 3-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մասնակցեց երկրորդ կեսին։