Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Վիքոմին» ու խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Խաղն ավարտվեց 1-4 հաշվով:
25-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Օնյեդինման: Իսկ նախքան ընդմիջման գնալը՝ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին, Բեյլը հավասարեցրեց այն:
Երկրորդ կեսի միայն 86-րդ րոպեին Մոուրինյուի սաները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Ուինքսը: Իսկ մեկ րոպե անց Սոն Հին Մինի փոխնցումից հետո Նդոմբելեն հաշիվը դարձրեց 1-3: Հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին Նդոմբելեն դուբլ ձևակերպեց՝ դնելով խաղի վերջակետը: