«Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հերքել է իտալական Corriere dello Sport-ի այն հրապարակումը, որի համաձայն՝ «Ռեալի» ու «Ինտերի» միջև կա լարվածություն կապված Աշրաֆ Հակիմիի տրանսֆերային գումարը չվճարելու առնչությամբ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ոչ մի պահի «Ռեալ Մադրիդը» չի խնդրել «Ինտերին» պահանջել ենթադրյալ երաշխավորի իրավունք, ինչպես ասված է այդ հրապարակման մեջ։ Ֆուտբոլիստի «Ինտեր» տեղափոխության տրանսֆերի պայմանները ակումբների միջև ստանդարտ, նորմալ պայմանագրային հարաբերություններով է կարգավորվել։ «Ինտերի» պարագայում սա ճիշտ պնդում է, քանի որ այս ակումբի հետ «Ռեալ Մադրիդը» միշտ ունեցել է լավ հարաբերություններ ու շարունակում է վայելել գերազանց հարաբերությունները՝ հաշվի առնելով այդ պատմական ակումբի հաշիվներն ու մեր ընկերը լինելու հանգամանքը»»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ իտալական Corriere dello Sport-ը հայտնել էր, որ միլանյան թիմի չի կարողանում վճարել Աշրաֆի տրանսֆերային արժեքը, ինչից հետո «Ռեալը» ուլտիմատում է ներկայացրել իտալական թիմին։