«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների ոլորտում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի, բրազիլացի հարձակվողը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մանչեսթրյան ակումբի տրանսֆերային հինգ նպատակներից մեկն է: Այդ մասին ասել է նաև «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Մարկ Սիլվան:
Այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19 հանդիպման, խփել 6 գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: