«Միլանը» իր պաշտոնական կայքում հաղորդել է, որ կիսապաշտպան Ռադե Կրունիչն ու հարձակվող Անտե Ռեբիչը ապաքինվել են կորոնավիրուսից։
Միլանյան ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ Տեո Էռնանդեսի թեստի արդյունքը եղել է կեղծ դրական։ Առողջապահական մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո նա կարող է վերսկսել թիմի հետ մարզումները։