«Աթլետիկոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդյան ակումբն աշխատում է նոր պայմանագրի շուրջ: Նախատեսվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը: «Աթլետիկոյում» վստահում են Սիմեոնեին և կարծում են, որ այս պաշտոնում նրանից ավելի լավ թեկնածու չկա:
Հիշեցնենք՝ 50-ամյա արգենտինացի մասնագետի գործող պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: