«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլ է գրանցել Լա լիգայի 18-րդ տուրում «Գրանադայի» դեմ խաղի առաջին կեսում (3-0):
Այս գոլերի շնորհիվ արգենտինացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի թիվը հասցրեց 11-ի ու դուրս եկավ առաջին տեղ ռմբարկուների ցուցակում։
Արգենտինացի հարձակվողը առաջին ֆուտբոլիստն է Իսպանիայի առաջնության պատմության մեջ, ով 15 մրցաշրջան անընդմեջ 10+ գոլ է խփում, հաղորդում է Opta-ն։
Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայում» 2004 թվականից։