Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի խաղարկությունում մրցեցին «Ուրարտու Վբեթն» ու «Արագածը»:
Միքայել Պողոսյանի գլխավորած թիմը 103-98 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց:
Խաղի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թեյվին Քամինգսը՝ վաստակելով 37 միավոր, 4 անգամ կատարելով արդյունավետ ասիստ և 5 անգամ տիրելով օղակից հետ եկած գնդակին: