Իտալական «Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը առաջիկա օրերին կարող է համալրել «Յուվենտուսի» շարքերը, տեղեկացնում է Tuttosport-ը:
Նշվում է, որ թուրինյան ակումբը հարձակվող է փնտրում, ով կկարողանա փոխարինման դուրս գալով թարմություն հաղորդել Իտալիայի գործող չեմպիոններին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Շոմուրոդովը մասնակցել է 10 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: